Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումը չորեքշաբթի չեզոքացրել է ահաբեկչություն նախապատրաստող երկու տղամարդու, հաղորդում է Tasnim-ը:

«Զինված խումբը, որը մտադիր էր ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի հարավ-արեւելքում, հայտնաբերվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» բազայի հետախուզական-օպերատիվ ստորաբաժանումների կողմից եւ չեզոքացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Այդ գործողության ընթացքում երկու ահաբեկիչ է սպանվել, եւս մեկ մարդ ձերբակալվել է։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: