Այն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, դա ճիշտ է, այո, էս պահին ոչինչ չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարանք ստանանք ինչ-որ բան: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանը բանակցություններում գնացել է զիջումների, տեղը ոչինչ չի ստացել, Փաշինյանը:
«Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: Հայաստանը որպես պետություն իր պատմության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, առաջին անգմ կստանանք կադաստրի վկայական: Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլեւ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»,.-ասաց նա:











