Այսօր` սեպտեմբերի 30-ին, օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստում մի շարք փոփոխություններ են մտցվել որոշ օրենքներում:

Ըստ այդ փոփոխությունների, առանց թույլտվության պահպանվող օբյեկտները, դրանց սեփականատերերին կամ մենեջերներին տեսանկարահանող, ձայնագրող, լուսանկարահանող իրականացնող անհատները կտուգանվեն 25-40 մանաթ, իսկ իրավաբանական անձինք` 250-300 մանաթ:

Հատկանշական է, որ չի բացատրվում թե, որոնք են պահպանվող օբյեկտները: Պրակտիկայում, ցանկացած պահակ կարող է լրագրողին արգելել լուսանկարահանել իր փողոցի կրպակը, գրում է Contact.az-ը: