Ռուսաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների թիվն անցած տարի ավելացել է 272 տոկոսով, ռուսաստանցիների հոսք է նկատվում նաեւ Ղազախստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։

«Մենք ներկայացնում ենք միայն աշխատողների վերաբերյալ վիճակագրությունը, այսինքն՝ նրանք այն մարդիկ են, որոնք մեկնել են աշխատելու նպատակով։ Մենք ունենք 2022թ. տվյալները, որոնցում Ղազախստանի եւ Հայաստանի հարցում աճ է նկատվում։ Օրինակ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում աճը 272 տոկոս է 2021թ. համեմատ։ Ղազախստանի Հանրապետությունում այդ աճը մոտ 70 տոկոս է»,- ասել է Օմուրբեկովան։  

Նա նշել է, որ նման միտում Բելառուսում եւ Ղրղըզստանում անցյալ տարի չի նկատվել։