Ազատության հրապարակում, այս պահին, վրաններ են տեղակայվում: Դրանց թիվը հասնում է մեկ տասնյակի: Հնչում է երաժշտություն եւ հավաքվածների մի մասը պարում է:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի շուրօրյա հանրահավաքների շրջանակում, վաղը ժամը 15:00-ին կլինի հերթական հանրահավաքը:
Նրա խոսքով, ամեն օր երեկոյան ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում կդադարեցվեն ակտիվ գործողությունները, որպեսզի չխանգարեն հարակից շենքերի բնակիչներին:
Նշենք, որ այս պահի դրությամբ, Ազատության հրապարակում գտնվողների թիվը անցնում է 500-ից: Հրապարակում բավական ցուրտ է:
Ի դեպ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել է, որ որոշել են շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել, ոստիկանության աշխատակիցները շրջափակման մեջ են առել Ազատության հրապարակը, սակայն չեն խոչընդոտել մարդկանց ելքն ու մուտքը հրապարակ: 21:15-ի սահմաններում, տեսնելով, որ հանրահավաքի մասնակիցները սկսել են վրաններ խփել, ոստիկանության աշխատակիցները հեռացել են, եւ այժմ հրապարակում հատուկենտ ոստիկաններ կան:




























