Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի առանձին հռչակագիրը, որը դատապարտում է Բելառուսում մարդու իրավունքներին հետեւելու վերաբերյալ ստեղծված իրավիճակը, ստորագրել են միայն ԵՄ անդամ երկրների ղեկավարները: Այդ նախաձեռնությունում հանդես եկեղ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան ու Ուկրաինան հրաժարվել են բացահայտ դատապարտել Բելառուսին: Այս մասին հայտնել է ԵՄ-ի լեհական ներկայացուցչության մամուլի քարտուղար Կոնրադ Նիկլեւիչը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով, փորձեր են արվել ընդհանուր հայտարարի գալ հռչակագրի ամփոփիչ տեքստի վերաբերյալ, այդ թվում Բելառուսում ժողովրդավարության, մարդու իրավունքների նորմերի վերաբերյալ գնահատականներում: «Սակայն աշխատանքի արդյունքում պարզվել է, որ դա անել չի հաջողվել»,- ասել է Նիկլեւիչը:
Այսպիսով, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ստորագրել են ամփոփիչ հռչակագրի ծավալուն ընդհանուր տեքստ եւ առանձին փաստաթուղթ, որտեղ եղել են միայն ԵՄ երկրների ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսին քննադատող հռչակագիրը ընդունվել է գագաթաժողովի բոլոր մասնակիցների կողմից:




























