Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար լուրջ նախադրյալների առկայության մասին:
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,-ասել է Ալիեւը հինգշաբթի Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»,-ասել է Ալիեւը։
Ալիեւը միջոցառմանը մասնակցում է հյուրի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:











