Թուրքական Անթալիայի Քեմերի շրջանում ժանդարմերիայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, մահացել է 3 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով տեղի NTV հեռուստաընկերությունը:
Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Թուրքական հեռուստաալիքների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:00-ին, որի հետեւանքով, ժանդարմերիայի պահակակետը օդ է բարձրացել: Բացի այդ, վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները:
Իսկ ահա, ըստ թուրքական Hurriyet թերթի, ահաբեկչության հետեւանքով մահացել է մեկ մարդ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թուրքիայում գործող ոչ մի ծայրահեղական կազմակերպություն դեռ իր վրա չի վերցրել Անթալիայի պայթյունի պատասխանատվությունը


























