ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ «Ալ Քաիդայի» ղեկավարության առավել ազդեցիկ անդամներից մեկը` Անվան ալ-Ավլաքին, ով ծնվեծ է ԱՄՆ-ում, սպանվել է Եմենում, հաղորդում է BBC Russian-ը:
Օբաման դա անվանել է խոշոր հարված «Ալ Քաիդային»: Ավելի վաղ ամերիկյան եւ եմենյան ներկայացուցիչները հայտնել էին, որ մեքենան, որով գնում էր Ավլաքին եւ նրա թիկնազորը, ոչնչացվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռային հարվածով:
Ավլաքին կենդանի էր մնացել նման նախորդ հարվածի ժամանակ:
Եմենի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այսօր, երկրի արեւելքում լեռնային շրջանում կազմակերպված գործողության արդյունքում սպանվել է նաեւ մեկ այլ իսլամիստ Սամիր Խանը: Նա նույնպես ԱՄՆ հպատակ է` պակիստանյան ծագմամբ: Այդ երկու մարդիկ, որոնք լավ տիրապետում էին անգլերենին, խմբագրում էին մի կայք, որի նպատակն Եվրոպայի մահմեդականների արմատականացումն է:




























