Սիստանի եւ Բելուջիստանի սահմանապահ ծառայության տեղեկատվական կենտրոնը հայտնել է իրանա-աֆղանական սահմանին հակամարտության մանրամասների մասին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Օրվա առաջին կեսին բախում է տեղի ունեցել Զաբուլի սահմանային գնդի սահմանապահների եւ անհայտ զինված մարդկանց միջեւ, որոնք ծրագրում էին մտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, ինչը հանգեցրել է փոխհրաձգության եւ զինված հակամարտության»,-ասվում է հաղորդագրության մեջ: