Իրանի՝ Աֆղանստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Դուստալի Ջալիլիանը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառության յոթ վաճառողների ձերբակալության և նահանգում 1218 կիլոգրամ ապօրինի թմրանյութերի առգրավման մասին, հաղորդում է Mehr-ը:

Գեներալն ասել է, որ հարավ-արևելյան նահանգում ոստիկանները կարողացել են բացահայտել գավառում թմրանյութերի առևտրով զբաղվողների զինված հանցախումբ, որը փորձում էր անօրինական թմրամիջոցների մեծ խմբաքանակ տեղափոխել երկրի կենտրոնական շրջաններ:

Գործողության ընթացքում ձերբակալվել է 7 մաքսանենգ, առգրավվել է 1218 տոննա տարբեր տեսակի թմրանյութ, հավելել է նա։

Աշխարհի խոշորագույն թմրանյութ արտադրող Աֆղանստանին հարեւան լինելը նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ծանր բեռ է կրել որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության հիմնական ուղիներից մեկը:

Իրանը ավելի քան 700 միլիոն դոլար է ծախսել իր սահմանները փակելու և թմրանյութերի տարանցումը կանխելու համար, որոնք նախատեսված են եվրոպական, արաբական և կենտրոնական ասիական երկրներ։