Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչությունը հաղթող կդառնա կիրակի անցկացվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարել է երկրի գործող նոխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Անադոլուն։
«Բոլորն, ովքեր համոզված են պետական կամքում, երազում են մեր երկրի մասին ու զգում են, որ իրենք պատկանում են այս հողին, հաղթելու են մայիսի 28-ի ընտրություններում»,- հայտարարել է Էրդողանը շաբաթ՝ ընտրությունների նախօրեին, Ստամբուլում կայացած իր վերջին հանրահավաքում։
«Նրանք, ովքեր չնայած սադրանքներին, ստվեր չեն նետում ընտրությունների արդյունքների վրա, չեն անտեսում օրենքի գերակայությունն ու օրինականությունը և ովքեր հավատում են քաղաքացիական քաղաքականության փոփոխվող ուժին, հաղթող կհամարվեն այս ընտրություններում, անկախ արդյունքներից»,- ավելացրել է նա։
Էրդողանն ասել է, որ հավատում է, որ մարդիկ, որոնք մայիսի 14-ին քվեարկել են հօգուտ ընդդիմադիր այնպիսի կուսակցությունների, ինչպիսիք են ԺՀԿ-ն, Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցությունը (DEVA), Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (HDP) և Բարության կուսակցությունը (IYI Party), կիրակի կանցնեն Ժողովրդական դաշինքնի կողմը։
Կիրակի Թուրքիայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, քանի որ երկու շաբաթ առաջ թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը։
Մայիսի 14-ին Էրդողանի Ժողովրդական դաշինքը մեծամասնություն էր ստացել խորհրդարանում, մինչդեռ նախագահական մրցավազքն անցել էր երկրորդ փուլ։
Երկրորդ փուլում Էրդողանը հակադրվում է ընդդիմադիր գլխավոր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ և վեց կուսակցությունից բաղկացած ընդդիմադիր ազգային դաշինքի ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։





























