Ես, որ շատ ուզեմ՝ կբարձրանամ, բայց չեմ ուզում խախտեմ կարգը. Բայց  ես չեմ հասկանում, թե սա ինչ կարգ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրի ճանապարհին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վաղ առավոտից ոստիկանները փակել էին Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը, քանի որ այնտեղ երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ հանդիսավորոր արարողություն պետք է լիներ:

«Ես ունեմ ազատ տեղաշարժի իրավունք: Հիմա ես որպես ՀՀ քաղաքացի, հարգելով Սարդարապատի հերոսամարտի հիշատակը, ուզում եմ գնալ, ինչու ինձ չեն թողնում: Չի կարելի ունենալ այդպիսի ղեկավար:

Ասենք, դու ինչ իրավունք ունես խնգարել, որ ես մոտենամ հուշահամալիրին: Որովհետեւ վախեցած ա, վախեցած է, որովհետեւ ինքը հասկանում է, թե երկիրն ոնց ա խայտառակում, վարկաբեկում, դրա համար էլ ժողովրդի հետ առերեսվելու քաջություն չունի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր իշխանության աղբյուրը ժողովուրդն է, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ուրեմն ես էլ Հոմերոսն եմ կամ Սոկրատեսը: Ամեն ասածի հո չի՞ կարելի հավատալ: Ամոթ քեզ, ի՞նչ է նշանակում՝ ամեն տարի կարողացել ենք գալ, մասնակցել, իսկ այսօր դու այնքան ես վախեցած, այ տղ, որ հազարավոր ոստիկաններ ես կանգնեցրել: Այ տղա, բա դու գետինը չես մտնո՞ւմ: Բա եթե դու ժողովրդի կողմից ընտրված մարդ ես, ոտքով անցի, գնա: Պիտի անպայման հազարավոր ոստիկաններով գա՞ս, էդ ա՞ ժողովրդական վարչապետը, թքեմ տենց ժողովրդական վարչապետի երեսին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում