Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում (Բերձոր - խմբ․) հայտարարել է, որ Ադրբեջանը «լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» «շնորհիվ» Լաչինի միջանցքի շրջափակման։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նաև հայտարարել Լաչինը հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրերի մասին։
«Առաջին 20 ընտանիքն արդեն երեկվանից Լաչինում է, իսկ մինչև հունիսի վերջ էլի շատ ընտանիքներ կգան։ Առաջին փուլում Լաչինում կապրի մոտ 4 հազ․ մարդ, գուցե ավելին»,- կիրակի Լաչինում ասել է Ալիևը։
Ալիևը չմոռացավ պարծենալ տարածաշրջանում Ադրբեջանի «ձեռքբերումներով», որոնց հասել է Արցախի խաղաղ բնակչության հանդեպ սեփական ագրեսիայի արդյունքում։
«Իրականությունը, որում այսօր ապրում ենք, ձևավորվել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստացված արդյունքների հիման վրա․․․
Մենք բազմապատկել ենք մեր քաղաքական ուժը, այսօր Ադրբեջանի հետ հաշվի են նստում։ Առնվազն, տարածաշրջանային անվտանգության և զարգացման հարցերում առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի նախաձեռնություն չի կարող իրականացվել։ Ես ասում եմ, առնվազն տարածաշրջանային, սակայն միևնույն ժամանակ, այսօր համաշխարհային մասշտաբի շատ հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը կարևոր է համարվում»,- ասել է նա։





























