Թուրքիայի նախագահի 2 թեկնածուներն իրենց հասցեներին կցված դպրոցներում կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի իշխանական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի Ոսքյուդարի շրջանում։ Նա քվեարկությունից հետո նշել է, որ ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը վկայում է, որ ժողովուրդը հավատում է երկրի լավ ապագային։

Ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն քվեարկել է Անկարայում։  Նա քվեատուփից հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում բոլորին կոչ է արել գնալ ընտրության հանուն Թուրքիայի եւ տեր կանգնել իրենց ձայներին՝ Թուրքիան առանց բռնապետության տեսնելու համար։

Նշենք, որ այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է։ Իրար հետ մրցում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Առաջին ընտրություններին Էրդողանը հավաքել էր մոտ 49  տոկոս, Քըլըչդարօղլուն՝ 45։