Երկու ադրբեջանցիներ ոսկյա շղթայի համար քիչ է մնացել սպանեն Կիեւի բնակչին: «Ուկրաինական շարժում ընդդեմ ներգաղթի» ՀԿ-ի նախագահ Յարոսլավ Դունաեւը հայտնել է, որ օրերս 23-ամյա երիտասարդը, ոսկյա շղթան վզին մտել է սրճարաններից մեկը, որտեղ եղել են նաեւ երկու ադրբեջանցիներ: Վերջիններս երիտասարդից պահանջել են հանել եւ իրենց տալ ոսկյա շղթան: Տղան չի համաձայնել եւ վիճաբանությունից հետո նստել է իր մեքենան եւ գնացել տուն:
Ադրբեջանցիները որոշել են հետեւել նրան: Փողոցից պատահական մեքենա կանգնեցնելով, ադրբեջանցիները հետեւել են իրենց զոհին եւ երբ երիտասարդն իրենց տան մոտ դուրս է եկել մեքենայից, ադրբեջանցիները մոտեցել են նրան եւ դանակով հարվածել փորին:
Պոկելով ոսկյա շղթան, չարագործներն արագ հեռացել են: 23-ամյա երիտասարդը կենդանի է մնացել, իսկ չարագործները ձերբակալվել են: Նրանք են 26-ամյա Մամեդով Օղլին եւ Գուսեյնով Զավուր Օղլին:
Իրավապահները Կասկածներ ունեն, որ նրանք նախկինում եւս նման հանցագործություններ են կատարել, հաղորդում է Analitika.at.ua-ն:



























