Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիքը կիրակի երկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, տեղեկացնում է Mehr-ը։

Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում բեն Թարիքին դիմավորել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը։

Օմանի սուլթանը Թեհրանում է գտնվում գլխավորելով մեծ պատվիրակությունը, որի կազմում են պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի և ներդրումների նախարարները։

Սա սուլթանի առաջին այցն է Իրան՝ 2020 թվականի գահակալությունից հետո։