Վերջին սահմանային բախումներից հետո Իրանը և Աֆղանստանը համաձայնության են եկել համատեղ խումբ ուղարկել ընդհանուր սահման փաստերը քննելու համար, տեղեկացնում է Mehr-ը։
Բախումը տեղի էր ունեցել Նիմրուզ նահանգի Մաքաքի շրջանում «Թալիբան» շարժման ուժերի և Իրանի սահմանապահների միջև։ Բախման հետևանքով իրանցի մեկ սահմանապահ էր զոհվել։





























