Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Թվիթեր սոցիալական ցանցում Հայաստանի Հանրապետությանը շնորհավորել էՀանրապետության օրվա կապակցությամբ, տեղեկացնում է 1ty.ge-ն։

Ինչպես գրում է Շալվա Պապուաշվիլին, այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի արիության ու  վճռականության մասին։

«Անկեղծ շնորհավորում եմ հայ ժողովրդին Առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի արիության ու  վճռականության մասին։ Մեր բարեկամներին ցանկանում եմ առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Պապուաշվիլին։