Վայոց Ձորի մարզում, սեպտեմբերի 30-ին, Մալիշկա գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ-ում Mercedes մակնիշի 05 ՕՍ 474 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել հարակից այգին (3 մ ներքեւ) եւ շրջվել:
Ավտոմեքենայի մեջ է գտնվել ուղեւոր, 62-ամյա Վ. Բալասանյանը: Մեքենայի վարորդ Կ. Ամիրջանյանը դեպքի վայրում չի գտնվել:Փրկարարները Վ. Բալասանյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ կրծքավանդակի ուժեղ ցավերով հանձնել «շտապօգնության» աշխատակիցներին:




























