Մայիսի 29-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստ:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության 2022թ. բյուջեի կատարողականները:





























