Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Զոյա Ոսկանյանը, սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 13:40-ի սահմաններում կապ է հաստատվել Հովքի գյուղապետ Յուրի Ծուղուրյանի հետ, ով տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներն իրականցվում են բնակիչների ուժերով եւ անհրաժեշտության դեպում կդիմեն փրկարարների եւ ոստիկանների օգնությանը:

Ժամը 15:20-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները, ոստիկանները եւ տեղի բնակիչները 5 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք ավարտվել են անարդյունք: