Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում, Ախալցխա քաղաքում, հոկտեմբերի 1-ին, հացի փառատոն է անցկացվում: Փառատոնում ներկայացվելու են ընտանեկան հյուրանոցների ցանցեր եւ ագրոզբոսաշրջային տնտեսություններ: Տեղի կունենա ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք եւ համերգ` ժողովրդական համույթների մասնակցությամբ:
Փառատոնը ֆինանսավորել է Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գործակալությունը, EED, Misereor (Գերմանիա), OxfamNovib (Նիդեռլանդներ), HEKS/EPER (Շվեյցարիա), BaSeFood (Եվրամիություն) կազմակերպությունները: Միջոցառման աջակիցներն են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը, Զբոսաշրջության ազգային գործակալությունը եւ Ախալցխայի տեղական վարչակազմը:
Միջոցառումն անցկացվում է «Էլկանա» պատմական թանգարանի տարածքում:



























