Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհին, այսօր` հոկտեմբերի 1-ին, Արփի գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով տուժել է 6 ուղեւոր: 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության ջոկատը: Պարզվել է, որ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 19 ՕՕ 929 համարանիշի մարդատար միկրավտոբուսը` վարորդ Ա. Նահապետյան, Արփի գյուղին հարակից շուկայի մոտակայքում` ճամփեզրին, կողքի է շրջվել: Ավտոպատահարի հետեւանքով միկրոավտոբուսի 6 ուղեւորներ տուժել են: 8-ամյա Ռուբեն եւ 41-ամյա Արմեն Նահապետյաններին փրկարարներ ավտոմեքենայից դուրս են բերել եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Նրանք  տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: