Երեւանի Իսակովի պողոտայում` Հայաստանի ոստիկանության ակադեմիային հարակից տարածքում հոկտեմբերի 1-ին, «Շեվրոլե-Նիվան» բախվել էլեկտրական սյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 06.04-ին սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում «Շեվրոլե-Նիվա» մակնիշի  3 ՍՕ 665 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը: Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը, որոնց ինքնությունները դեռ չի հաջողվել ճշտել, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը ծանր է: