Ադրբեջանում ձյուն է եկել: Ձյան «սեզոնը» բացել է երկրի Գուբինի շրջանը, որտեղ ձյան հաստությունը կազմել է 3 սանտիմետր, հաղորդում է Trend-ը:

Հորդառատ անձրեւներն Ադրբեջանում կշարունակվեն մինչեւ կիրակի` օրվա երկրորդ կեսը, հաղորդել են Ադրբեջանի հիդրոօդերեւութաբանները: