Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը PKK-ի դեմ պայքարում Թուրքիային ցանկացած ոլորտում աջակցել է։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Ռիկարդոնեն նշել է, թե դեռ շարունակվում է Թուրքիային տրամադրվել հետախուզական տվյալներ՝ շեշտելով, որ առաջիկայում ամերիկյան կողմը Թուրքիային կտրամադրի Աֆղանստանում ծովային հետեւակի կողմից օգտագործված 3 Super Kobra տիպի ռազմական ուղղաթիռներ։

Անդրադառնալով թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, Ռիկարդոնեն նշել է, թե ԱՄՆ-ը միջնորդ չի հանդիսանում, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական երկխոսությունը շարունակվի։