«Կոմերսանտ-Ուկրաինայի» տրամադրության տակ է հայտնվել Եվրամիության փաստաթուղթը, որը հաստատում է, որ «Արեւելյան գործընկերության» համար  միջոցները, այդ թվում` Բրյուսելի կողմից խոստացված  լրացուցիչ 150 մլն եվրոն, արդեն բաշխված է երկրների միջեւ:

Հիշեցնենք, որ նախօրեին Վարշավայում ավարտվել է «Արեւելյան գործընկերության»  երկօրյա գագաթաժողովը: «Արեւելյան գործընկերությունը» նախատեսում է Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական մերձեցում հետխորհրդային վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի համար:

Ծրագիրը ԵՄ անդամակցության հնարավորություն չի նախատեսում, սակայն ենթադրում է մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմի պարզեցում, էներգետիկ ոլորտում համագործակցություն, ազատ առեւտրի գոտիների ներդրում: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայացած գագաթաժողովին մասնակցել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: