ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես թույլատրել է ռազմական հոգեւորականներին օրինականացնել նույնասեռ ամուսնությունները: Թույլտվությունը վերաբերում է այն նահանգներին,  որտեղ նույնասեռականների ամուսնություններն արտոնվում են տեղական իշխանությունների կողմից, հաղորդում է Associated Press-ը:

Ներկայումս նույնասեռ զույգերի ամուսնությունը թույլատրվում է ԱՄՆ վեց սուբյեկտներում` Քոնեքթիքութում, Այովայում, Նյու Հեմփշիրում, Նյու Յորքում, Վերմոնտում եւ Կոլումբիայի օկրուգում: Սակայն դա չի նշանակում,  որ նման ամուսնական զույգերին տրվում են նորապսակների համար նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ դաշնային կառավարությունը պաշտոնական մակարդակում դրան հավանություն չի տվել: