Թուրքիայի  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագիրը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թաներ Յըլդզըզը պայմանագրի չեղյալ հայտարարելը պայմանավորել է նրանով, որ Ռուսաստանը հրաժարվել է իջեցնել գազի սակագինը։

«Եթե մեզ պայմանները չբավարարեն, մենք չեղյալ կհայտարարենք  պայմանագիրը՝  թողնելով այն մասնավոր սեկտորին»,-ավելի վաղ հայտարարել էր Թաներ Յըլդըզը։