Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի Անկախության օրվա առիթով նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում ընդգծել է Ադրբեջանի կարգավիճակն Իրանի արտաքին քացաքականությունում եւ իր ձգտումը՝ զարգացնելու բարիդրացիական հարաբերություններ այդ երկրի հետ, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

«Ընդհանուր պատմությունը, կրոնը եւ խոր կապը երկու ժողովուրդների միջեւ ամուր հենարան են դարձել երկկողմ հարաբերությունների համար, ասել է Ռայիսին՝ ավելացնելով, որ Իրանը միշտ ջանքերն ուղղել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, Ադրբեջանի անկախության ձեռքբերման պահից։

Նա գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի օկուպացված հողերի վերադարձից հետո ընդլայնվել են Թեհրանի եւ Բաքվի միջեւ համագործակցության հնարավորությունները։

Նա հույս է հայտնել, որ այդ հնարավորությունները կօգտագործվեն երկու երկրների փոխադարձ պահանջներին եւ շահերին համապատասխան»,- նշել է իրանական ԶԼՄ-ն։