Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել Է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրան «Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնել:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Տիգրան Սարգսյանին է պարգեւատրել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ տնտեսության, մշակույթի, կրթության ու գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում ԼՂՀ-ի մատուցած ծառայությունների համար:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: