Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Առարկայական և դաշինքային ոգով դիտարկվել են ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ ընթացիկ օրակարգի ամենահրատապ հարցերը։

Մանրամասն «ժամացույցի ստուգում» է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։