Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտում։ Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության մայիսի 31-ի տեղեկագրում։

«Ադրբեջանական զինուժի կողմից Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է տեղեկագրում։