Շվեյցարական The Swatch Group ընկերությունը տեղեկացրել է Swatch մակնիշի ձեռքի առաջին սենսորային էկրանով ժամացույցի թողարկման մասին, հաղորդել է T3.com կայքը:
Swatch Touch-ը վաճառքում կլինի հոկտեմբերին: Բրիտանիայում նրա արժեքը կազմելու է 100 ֆունտ սթերլինգ:
Swatch Touch-ը ֆիզիկական կոճակներ չունի: Բոլոր ֆունկցիաները հնարավոր է իրականացնել սենսորային էկրանի միջոցով: Ժամացույցը կարող է ժամանակը ցույց տալ միանգամից երկու ժամային գոտիներում:




























