Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկային մենամարտը հաղթանակով ավարտեց աշխարհի փոխչեմպիոն, 75 կգ քաշային կարգում երկրորդ համարն ունեցող Անդրանիկ Հակոբյանը: Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը 1/32-րդ եզրափակիչի մենամարտում 17:10 հաշվով հաղթեց մոլդովացի Վիկտոր Կոտիույանսչիին: Հոկտեմբերի 3-ին, երկրորդ փուլի մենամարտում Հակոբյանը կմրցի լեհ Թոմաշ Յաբլոնսկու հետ: