Հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Մոսկվայի մերձակայքում  հարձակման է ենթարկվել ֆուտբոլային «Զենիթ» ակումբի երկրպագուների ավտոբուսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին:

Տվերի մարզից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը շրջափակվել է մի քանի ավտոմքենաներով, որոնցից դուրս են եկել բեյսբոլի ձողերով զինված անձինք: Հարձակման արդյունքում տուժել են «Զենիթի» տասնյակ երկրպագուներ, մի քանիսը հոսպիտալացվել են:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում  երեք ավտոմեքենա է կանգնեցվել, որոնցում ենթադրաբար գտնվել են հարձակման մեջ կասկածվող անձինք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ  հարձակումը տեղի է ունեցել մինչեւ «Զենիթի» եւ պետերբուրգյան «Սպարտակի»  հանդիպումը: Ռուսաստանի առաջնությունում 52 միավորով առաջատարը «Զենիթն» է, «Սպարտակը» 45 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում, նշում է Lenta-ն: