Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների վերահսկողության ներքո գտնվող Ռաստան քաղաքը կրկին վերցվել է իշխանական ուժերի կողմից, հաղորդել են սիրիական լրատվամիջոցները:

Ռաստանի պաշտպանության հիմքը դասալիքներից կազմված «Հալեդ բին ալ Վալիդ» գումարտակն էր: Ապստամբների ուժերը ստիպված են եղել նահանջել, երբ կառավարական զորքերը հրետանային հզոր կրակ են բացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային բողոքի ալիքներ էին սկսվել մարտի կեսերից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Ասադի հրաժարականը: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը  նույնպես կոչ են արել Ասադին հրաժարական տալ: