Եմենի ռազմաօդային ուժերի օդանավը սխալմամբ հրթիռային հարված է հասցրել երկրի հարավում բանակային ստորաբաժանման դիրքերին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով եմենական բանակի ներկայացուցչին, զոհվել է առնվազն 30 զինվորական:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, Աբյան նահանգում, որտեղ խոշորածավալ բախումներ են տեղի ունենում գրոհայինների հետ:
Reuters- տվյալներով էլ` զոհերի իրական թիվը հայտնի չէ, սակայն մոտվորապես 18-20 զինվոր է մահացել: Օդանավը նպատակ է ունեցել հարվածել Ալ Քաիդայի թաքստոցին: Պաշտոնական Եմենը, սակայն, հերքում է այդ տեղեկությունը, հաղորդում է Reutrs-ը:
Եմենի կառավարական ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում վերականգնելու այն տարածքների նկատմամբ վերահսկաղությունը, որոնք ենթադրաբար գրավվել են Ալ Քաիդայի գրոհայինների կողմից` քաղաքական ցնցումների ամիսների ընթացքում:




























