Իրաքում ճանպարհամերձ երկու ռումբերի պայթյունի արդյունքում չորս սուննի ոստիկան է զոհվել:

Ինչպես հաղորդում է  Associated Press գործակալությունը, առաջին ռումբը պայթել է, երբ  ճանապարհով անցնում էր կառավարամետ  «Sahwa» ուժերի պահակախումբը: Մյուս ռումբը պայթել է, երբ դեպքի վայր էր շտապում երկրորդ պահակախումբը: Արդյունքում չորս ոստիկան զոհվել է, եւս երեքը` վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի  2-ին, Միշադ քաղաքի մոտակայքում, Բաղդադից 30 կմ դեպի հյուսիս: