Սիրական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդիպում են կազմակերպել Թուրքիայում, հոկտեմբերի 2 –ին հայտարարել են միավորված ճակատի ստեղծման մասին, որտեղ պետք է ընդգրկվեն նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին ընդդիմացող բոլոր խմբավորումները, հաղորդում է AFP-ն:
«Սիրիական ազգային խորհուրդը միավորում է ընդդիմության եւ խաղաղ հեղափոխության ուժերը»,-Ստամբուլում ասել է փարիզաբնակ ակադեմիկոս Բուրհան Գալյունը, ով վերջերս հռչակվել է ընդդիմադիր «Ազգային անցումային խորհուրդ» խմբի առաջնորդ, որին աջակցում են իսլամիստներն ու նացիոնալիստները:
Սիրական նոր ազգային խորհուրդն ընդգրկում է քաղաքական ողջ սպեկտրի ընդդիմադիր ուժերին: Խորհրդում նախագահելու է Գալյունը, խոսնակ է լինելու Բասմա Կոդմանին: Խորհուրդն ունենալու է նաեւ 28 անդամից կազմված գլխավոր քարտուղարություն, որի կազմում են նաեւ 5 անկախ անդամներ` 4 քուրդ եւ մեկ քրիստոնյա:
Նոր միավորումը նախատեսում է հաջորդ ամսվա սկզբին համագումար հրավիրել, որը եւս հավանաբար տեղի կունենա Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարտի կեսերից շարունակվող հուզումները, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առնվազն 2700 մարդու կյանք են խլել:




























