Քիչ առաջ խոշոր փլուզում է եղել Տավուշի մարզում:

NEWS.am-ին է հայտնի է դարձել, որ Թումանյանից Բագրատաշեն տանող  ճանապարհին` Նոյեմբերյան-Բագրատաշեն- Թումանյան խաչմերուկից քիչ հեռու փլուզում է  տեղի ունեցել:  

Նախնական տեղեկություններով սար է փլուզվել, ինչի հետեւանքով փակվել է Ճանապարհը, եւ  10-12 մեքենաներ մնացել են փլուզման  տակ:

Մեր տեղեկություններով՝ վթարվածների մեջ կան նաեւ բեռնափոխադրող մեքենաներ: Դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդենք քիչ ուշ: