Սատուրնի Էնցելադա արբանյակը ծածկված է նուրբ սառցե բյուրեղներով, որոնք իդեալական են դահուկային արշավների համար: Այդ մասին Նանտում կայացած մոլորակագետների կոնֆերանսուն հայտարարել է Հյուսթոնի Լուսնի եւ մոլորակների ուսումնասիրման ինստիտուտի դոկտոր Փոլ Շենքը: Էնցելադայի ձյունը տարբերվում է երկրայինից: Այն բաղկացած է ոչ թե փաթիլներից, այլ մեկ կամ երկու միկրոն երկարությամբ բյուրեղներից:

«Կասսինի» զոնդի նկարահանումները 2005 թվականին Էնցելադայում հայտնաբերեցին ջրային սառույցի եւ գոլորշու մասնիկների հոսքեր, որոնք արտանետվում են հարավային բեւեռի ճեղքերից: Հետազոտությունները ցույց են տվել, որ սառույցի եւ գոլորշու արտանետումներն Էնցելադայում շարունակվում են հազարավոր տարիներ, հաղորդում է Ria.ru-ն