Այսօր, հոկտեմբերի 3-ին Շվեդիայում սկսվում է 110-րդ Նոբելյան շաբաթը: Առաջինը հայտնի կդառնա Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտի դափնեկիրը: Հոկտեմբերի 4-ին Շվեդիայի մայրաքաղաքում կհրապարակվի ֆիզիկայի, հոկտեմբերի 5-ին` քիմիայի դափնեկիրը: Հոկտեմբերի 8-ին Օսլոյում հայտնի կդառնաց խաղաղության մրցանակի հասցեատերը:

Շվեդիայի բանկի հիմնադրած տնտեսագիտության Նոբելի մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին:

Շվեդիայի ակադեմիան ու Նոբելյան կոմիտեն գրականության մրցանակի պարգեւատրության օրը դեռ չեն հայտնել, սակայն, սովորաբար, դա տեղի է ունենում հոկտեմբերի առաջին կամ երկրորդ հինգշաբթի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: