ԱԷՄԳ-ն չի կարող վերստուգել Իրանի բացատրությունները Մարիվանի շրջանում հայտնաբերված արհեստական ​​ուրանի մասնիկների առաջացման պատճառների վերաբերյալ, սակայն Թեհրանի հայտարարությունները ճշմարիտ է համարում, Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մենք համոզիչ պատասխան ստացանք Իրանից, ուստի չենք կարող բացառել, որ եղել է այնպես, ինչպես իրենք ասում են։ Մենք հնարավորություն չունենք դա հերքելու կամ ապացուցելու»,- ասել է  նա:

Նրա խոսքով, գործակալության տեսուչները կշարունակեն գնահատել օբյեկտում տիրող իրավիճակը:

«Մենք ասացինք, որ այլեւս հարցեր չունենք կոնկրետ խնդրի այս բաղադրիչի վերաբերյալ, որը շատ ավելի լայն է։ Մենք շարունակում ենք գնահատումն այդ օբյեկտի հետ կապված, որտեղ շատ յուրատեսակ փորձարկումներ ենք անցկացրել»,- ասել է գործակալության ղեկավարը։