Թեհրանում սոսինձով տարաների պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով երեք մարդ լուրջ  այրվածքներ է ստացել (50-70 տոկոս)։ Այս մասին հայտնում է Իրանի շտապ բուժօգնության ծառայության կազմակերպության ղեկավարի տեղակալ Բաբակ Եկտապարաստը, փոխանցում է ISNA-ն։

«Թեհրանի շուկայում գտնվող պահեստում հրդեհի պատճառով երեք մարդ տուժել է․․․ Շտապ բուժօգնության ծառայության կազմակերպության ղեկավարի տեղակալի խոսքով․․․ տուժածներն այրվածքներ են ստացել», - նշվում է հաղորդագրությունում։

Դեպքի վայր է ժամանել հրշեջների 11 բրիգադ։