Թուրքիայի Մալաթիա նահանգանում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման դեմ:
Ցույցին մասնակցել է մոտ հինգ հազար մարդ: Ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր կուսակցությունների կոչով ցուցարարները դատապարտել են Իրանի հրթիռային ներուժը վերահսկելու նպատակով ՀՀՊ համակարգի կայաններ տեղեկայելու որոշումը: Ցուցարարների քննադատության թիրախում Էրդողանի կուսակցությունն է: Նրանց կարծիքով ռադարները վտանգ կներկայացնեն Արեւելյան Թուրքիայի բնակիչների համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ համակարգի ռադիոտեղորոշիչ համակարգի տեղակայման մասին հռչակագիրը ստորագրվել է սեպտեմբերի 14-ին: Համաձայնությունը կնքվել էր անցած տարի Լիսաբոնում: Նախատեսվում է կայանը տեղակայել Մալաթիա նահանգի Քյուրեջիկ շրջանում, որը Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա է:




























