Շվեդիայում, հոկտեմբերի 3-ին, հայտարարվել են բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Նրանք են Բրյուս Բոյթլերը (Bruce A. Beutler), Ռալֆ Սայմոնը (Ralph M. Steinman), Ջուլես Հոֆմանը (Jules A. Hoffmann)` իմունային ոլորտում հետազոտությոններ կատարելու համար:

Բոյթլերին եւ Հոֆմանին մրցանակ է շնորհվել բնածին իմունիտետի ակտիվացման ոլորտում կատարած հայտնագործության, իսկ Սայմոնին` դենդրիտային բջիջների եւ իմունային համակարգում դրանց դերի վերաբերյալ հայտնոգործության համար, հաղորդվում է Nobelprize.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Շվեդիայում բացվում է Նոբելյան 110-րդ շաբաթը: Հոկտեմբերի 4-ին հայտնի են դառնալու ֆիզիկայի, իսկ 5-ին` քիմայի ոլորտի դափնեկիրների անունները: