Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում  նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում  նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-գրել է ԱԳՆ խոսնակը: