Գրող Օսիպ Մանդելշտամի 120-ամյակին նվիրված «Մանդելշտամյան ընթերցումներ» են կայանալու հոկտեմբերի 4-5-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:
Բուհի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը սկսվելու է ժամը 11:30-ին: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր Ռուսաստանից, Մոսկվայի պետհամալսարանի աշխատակիցներ, Մանդելշտամի պոեզիայի մասնագետներ:




























